▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդ, ով հրաժարվեց 1 միլիոն դոլարից

Ռուս մաթեմատիկոս Գրիգորի Պերելմանը, ով համարվում է աշխարհի ամենախելացի մարդկանցից մեկը, կարողացել է լուծել Պուանկարեի հիպոթեզի խնդիրը, որը գրեթե 100 տարի անպատասխան էր մնում: 2002-ին և 2003-ին ստեղծել է 2 ապացուցող թեորեմ, որը թույլ է տալիս ըստ դրա լուծել խնդիրը: 7 տարվա երկար քննարկումներից հետո միայն 2010-ին պարզ դարձավ, որ Պերելեմանի թեորեմները ճիշտ էին:

Որպես պարգևավճար ինստիտուտը նրան պետք է պարգևատրեր 1 մլն դոլար և Ֆիլդսի շքանշան, որը համարվում է մաթեմատիկայի բնագավառում ամենահեղինակավոր շքանշան: Սակայն գիտնականը մերժեց իրեն հասանելիք բոլոր պարգևները: Նա իր քայլը մեկնաբանեց այսպես. «Գիտելիքը, որը ես ստացել եմ, ավելի թանկ է ինձ համար, քան գումարը: Ես ունեմ այն ամենը, ինչ ինձ պետք է»:

Ռուբեն Ղազարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին