Ինչպես է աղջնակն արտասանում հատված Հրանտ Մաթեւոսյանի «Ծառերը» պատմվածքից, որը որդուն ուղղված մայրական մենախոսություն է:
«Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել:
Էն ծառը թե հիշողություն ունի՝ քոնոնք էլ ունեն: Քոնոնց կտրում են, մորթում են, զրկում են, ծաղրում են և քոնոնք իրենց հիշողությունից փախչում են, և նորից կզրկվեն ու նորից կզրկվեն ու նորի՛ց, ու նորից հիշողություն չեն ունենա, որովհետև վախենում են ծաղրին բռունցքով ու զրկվելուն կտրելով պատասխանել…
Ասում եք սեր, ասում եք սիրում ենք: Սիրում եք, քանի որ կծելու, կոտրելու, զրկելու, ատելու տղամարդկություն չունեք,և դուք վախենում եք ատելուց:Դուք ձեր սերը թաշկինակ եք անում, կապում աչքներիդ, որովհետև վախենում եք բաց աչքերով նայել ու ատել և հանկարծ կտեսնեն, որ ատում եք, ու կտան կսպանեն…»:
Հրանտ Մաթևոսյան, «Ծառերը»
Տեսանյութն՝ Անահիտ Բախշյանի ֆեյսբուքյան էջից, ով նաև այս մակագրությունն է թողել. «Հե՜յ գիտի Հրանտ Մաթևոսյան, մի ճար լիներ լսեիր այս հրաշքին,թե ինչպես է կարդում քո՛ հրաշք գրվածքը, էսքան փոքր ու զգացմունքներով էսքան հասուն, սիրեմ քե՜զ, անուշիկս»: