▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մաքսային մարմինները փող աշխատելու նոր տարբերակ են մտածել․«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մաքսային մարմինները փող աշխատելու նոր տարբերակ են մտածել։ Բանն այն է, որ Հայաստան ներկրվող լազերային հաստոցները, որոնք հիմնականում օգտագործվում են փայտամշակման կամ կահույքի արտադրության մեջ, պարտադիր փորձաքննության պետք է ենթարկվեն, իսկ փորձաքննություն իրականացնողը «Էն փի սի» ՍՊԸ-ն է, որը փորձաքննության համար գումար է պահանջում, օրինակ, մեկ աշխատանքային օրվա ընթացքում փորձաքննության պատասխանը տրամադրելն արժե 60 հազար դրամ, հինգ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելը՝ 12 հազար դրամ։

Այս ընկերությունը կապվում է օրերս Բավրայի գործով ձերբակալված պաշտոնյաներից մեկի հետ։ Ներկրողներից մեկը մեզ հետ զրույցում ասաց՝ հուսով են, այլեւս գումար չեն գանձի փորձաքննություն կոչվածների համար, ու ապրանքը հնարավոր կլինի արագ դուրս բերել մաքսային տերմինալից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին