Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ ձերբակալվել է գեներալ Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը:
Հատուկ քննչական ծառայությունը մանրամասներ է հայտնել գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ` Նազիկ Ամիրյանի ձերբակալությունից: ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նազիկ Ամիրյանն անձամբ է ներկայացել նախաքննական մարմին:
Նշենք, որ ձերբակալության որոշումը մի քանի օր առաջ է կայացվել, բայց ոստիկանությունը չէր կարողանում հայտնաբերել Ամիրյանին:
Նազիկ Ամիրյանը կասկածվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի կատարման մեջ. ըստ մեղադրանքի՝ նա անհայտ աղբյուրից ապօրինի կերպով ձեռք է բերել եւ Մանվել Գրիգորյանի հետ իրենց հաշվառման եւ փաստացի բնակության հասցեում՝ Վաղարշապատ քաղաքի Ալավերդյան փողոցի 46 տանն ու հանգստի գոտի ծառայող Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա 28-րդ եւ 30-րդ վարչական շենքերում ու հարակից տարածքներում ապօրինի կերպով պահել մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ գեներալ Մանվելի կնոջը ձերբակալելու որոշումը կայացրել է ՀՔԾ-ն, ինչի մասին հայտնի էր դարձել օրեր առաջ:
Հավելենք, որ օրերս Մանվել Գրիգորյանի որդուն` Կարեն Գրիգորյանին նույնպես մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս, Մ. Գրիգորյանի և մի շարք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբով, յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը 2 ամսով կալանավորվել է ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:
Պարզվում է, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է նաեւ ապրիլյան պատերազմի օրերին դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար:
Կարդացեք նաև՝ Էդքան թուլամորթ մարդ չեմ...Մանվել Գրիգորյանի կինը ուղիղ եթերում հերքել է իր ինքնասպանության լուրը
Մանվելի կինը փորձել է 2 մեքենա տուշոնկա թաքցնել. 6-րդ վարչության աշխատակիցները կանխել են
Եղբորս պահել են ջրհորում, շղթայած. սարսափազդու պատմություն՝ Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ
Նոր տեսանյութ Մանվել Գրիգորյանի «պադվալներ»-ից. ինչպե՞ս էին պահվում «գերիները»
Մանվել Գրիգորյանն իր ավտոմեքենաների, գերիների և «8 կանանց» մասին