▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանրամասներ՝ Լիսկայի եղբորորդու մասնակցությամբ միջադեպից

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ  մայիսի 25-ին՝  ժամը 23-ի սահմաններում, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին` Էյներ Խաչատրյանը ոչ սթափ վիճակում ծեծի է ենթարկել երկու հոգու: Ըստ այդմ, Էներ Խաչատրյանն իր ընկերների հետ մտել է Գորիսում Կուլակ մականունով հայտնի մարդու տուն եւ դաժան ծեծի ենթարկել նրա որդիներին՝ Արթուրին եւ Գոռին: Կուլակի մեծ որդուն՝ Արթուրին, ծեծել են երկաթե իրերով, Գոռին դանակի հարվածներ են հասցրել: 

Հարևանները փորձել են շտապօգնություն և ոստիկանություն կանչել: Օգնության են կանչել Լիսկայի երրորդ եղբորը, վերջինս սակայն, ժամանելով դեպքի վայր, չի կարողացել հանդարտեցնել եղբոր խմած որդուն: Հարևանները շտապօգնություն են կանչել, սակայն խմած երիտասարդները չեն թողել, որ շտապօգնության մեքենան տեղափոխի տղաներին: Կանչել են Լիսկայի քրոջ ամուսնուն, որի մեքենայով երիտասարդներին տեղափոխել են անհայտ ուղղությամբ:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվական վարչությունից Asekose.am-ին երեկ փոխանցել էին, որ Էյներ Խաչատրյանը իսկապես ծեծի է ենթարկել Գ.Հ.-ին և Ա.Հ-ին:

Ոստիկանությունից տեղեկանում ենք, որ այսօր  Արթուր Հ.-ն ներկայացել է ոստիկանության Գորիսի բաժին և տվել բացատրություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հետաքննությունը շարունակվում է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին