▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանկավարժականի պրոռեկտորն ընդունել է մեղքը, ցուցմունք է տվել ռեկտորի դեմ

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորի գործով որոշակի մանրամասներ են հայտնի դարձել։ 

Այսօր․am-ն է գրում ու մանրամասնում․ «Մասնավորապես, մեր տեղեկություններով, Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը ընդունել է մեղքը, ցուցմունք է տվել նաև բուհի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի դեմ։

Գործի նյութերով հաստատվել է, որ խարդախությամբ ստացված գումարով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը բնակարան է ձեռք բերել Մամիկոնյանց փողոցի նորակառույցներից մեկում, նաև 17 մլն դրամ արժողությամբ խոհանոցային կահույք ու տեխնիկա է ձեռք բերել։ 

Գործի դրվագներից մեկով անցնում են նաև, այսպես կոչված, «մեռյալ հոգիներ», մասնավորապես, ըստ մեր տեղեկությունների, խոսք է գնում մարդկանց մասին, որոնց հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր, կատարվել են նշանակումներ, սակայն նրանք աշխատանքի չեն հաճախել։

Մեր տեղեկություններով, Մարիաննա Հարությունյանը պրոռեկտորի պաշտոնին է նշանակվել ՔՊ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի միջնորդությամբ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին