▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանկական մրցանակաբաշխություն, որտեղ չկան պարտվողներ

Արդեն տեղեկացրել ենք, որ փետրվարի 22-ի տեղի է ունենալու «Զարուհի» ամսագրի կողմից կազմակերպված ամենամյա Միսս և Միստր Z մանկական մրցանակաբաշխությունը.

Այն արդեն 3-անգամ է անցկացվում և ըստ կազմակերպիչների՝ տարբերվում է մյուս նմանիպ մրցանակաբաշխություններից նրանով, որ այստեղ չկան պարտված երեխաներ:

Մրցույթին մասնակցելու  համար երեխաները, թերևս տվյալ դեպքում նրանց ծնողները, պետք  է ամսագրի խմբագրություն ուղարկեն իրենց 0-10 տարեկան երեխաների նկարները, իսկ հաղթողները որոշվում են  sms քվեարկության շնորհիվ.

«Նախորդ տարի մեզ մոտ բաց քվեարկություն էր, և համացանցի ցանկացած օգտատեր կարող էր հետևել քվեարկության ընթացքին, ինչպես նաև մեկնաբանություն թողնել: Սակայն տեսնելով, որ քվեարկությունը վերածվում էր վեճի՝ մենք  փոխեցինք դրա ձև»,- Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Զարուհի» ամսագրի պատասխանատու-խմբագիր Լիլիթ Եղիազարյանը:

Ըստ Լիլիթի՝  իրենք որպես կազմակերպիչներ  հետևում են, որ մրցույթը  որևէ  բացասական ազդեցություն չունենա երեխաների հոգեբանության վրա:  Այդ պատճառով  մրցանակաբաշխության ժամանակ չկան գլխավոր մրցանակներ, բոլոր  երեխաներն էլ  ստանում են պարգևներ.

«Ամեն ամիս մենք ստանում ենք բազմաթիվ լուսանկարներ,  որոնցից ամենաշատ ձայն հավաքած 4 լուսանկարների երեխաները  համարվում են հաղթողներ և ներգրավվում են ամենամյա մրցանակաբաշխությանը: Այս տարի մենք ունենք 35 հաղթող»:

Պետք է նշել, որ  երեխաները մրցանակաբաշխության գլխավոր հովանավոր` Mybook.am-ի կողմից ստացել են գրքեր, որոնց գլխավոր հերոսները հենց մասնակից երեխաների տեսքով են:  Բոլոր մասնակիցներին  նաև տրվել են U can մոդելային ստուդիո կողմից ֆոտոսեսիայի մասնակցելու զեղչի քարտեր:

Ի դեպ, երեխաների համար անակնկալ էր նաև այն, թե ովքեր են հանձնում մրցանակները.

«Երբ նոր էիք սկսում մրցանակաշխությունը, այն հանձնում էր  միայն Նազենի Հովհաննիսյանը: Այսօր մեզ հետ են   Կարեն Գրիգորյանը, Աիդա Սարգսյանը, Մարիաննա Մխիթարյանը, Թեհմինե Խաչատրյանը, ինչպես նաև Սեդա Սերոբյանը, ինչի համար շնորհակալ ենք  նրանց:  Պետք է նշել, որ   Աիդա Սարգսյանի և Թեհմինե Խաչատրյանի  երեխաները մեր նախորդ տարվա  հաղթողներից են: Մենք աշխատում  ենք ընդգրկել նաև հանրային դեմքերի երեխաներին»:

Երգահան Կարեն Գրիգորյանը Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ առհասարակ չի սիրում նմանատիպ մրցույթներ.  «Իմ կարծիքով դրանք կարող են վնասել երեխային, սակայն այս մրցանաբաշխությանը  մասնակցում եմ մեծ սիրով, որովհետև այն չի արվում դասական ձևով և բոլոր փոքրիկները հեռանում են մրցանակներով»:

Իսկ դերասանուհի Մարիաննա Մխիթարյանի խոսքերով՝ այս մրցանակաբախշությունն օգնում է երեխաներին հասկանալ, որ իրենք սովորական երեխաներ չեն: Եվ եթե դրանք խաղ են հիշեցնում, ապա նույնիսկ անհրաժեշտ են երեխաներին:

Նույն կարծիքին  էր նաև երգչուհի Աիդա Սարգսյանը.

«Եթե ամեն  բան արվում  է երեխաների ժամանցի համար, ապա դրա կողմակիցն եմ, քանի որ երեխաներն ուրախանում են, պարում, այլ ոչ թե միմյանց հետ մրցակցում»:

Հիշեցնենք, որ Միսս և Միստր Z մանկական մրցանակաբաշխության ինֆորմացիոն հովանավորներն են`

asekose.am, glancejournal.com, aad.am, iravunk.com,newsroyal.com: 

72157641366008193

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին