▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանկական հոլովակ սեռական օրգանների մասին

 

Շվեդական հեռուստահաղորդման պատրաստած՝ առնանդամի եւ հեշտոցի մասին երեխաների համար երաժշտական տեսահոլովակը մեկ շաբաթվա ընթացքում Youtube-ի հիթ է դարձել: 2015 թվականի հունվարի 5-ին հրապարակվելուց հետո հոլովակն ավելի քան մեկ միլիոն դիտում է ունեցել:
Մուլտիպլիկացիոն հոլովակը ստեղծվել է ուսուցողական նպատակով, SVT հեռուստաալիքի մանկական Bacillakuten հաղորդման համար: Սեռական օրգանները մանկական անվանումներ են ստացել. առնանդամը՝ Սնիպպ, հեշտոցը՝ Սնոպպ:
Հոլովակը համացանցի օգտատերերի կողմից հակասական արձագանքի է արժանացել, այդ պատճառով Bacillakuten-ը փակել է տեսանյութի մեկնաբանությունների գործառույթը:
Ըստ Lenta.ru-ի, մի շարք մեկնաբանություններ չափազանց բացասական են եղել, սակայն որոշները գրել են, որ տեսանյութը «աշխարհի ամենաբնական բաների մասին է»:

Շվեդական հեռուստահաղորդման պատրաստած՝ առնանդամի եւ հեշտոցի մասին երեխաների համար երաժշտական տեսահոլովակը մեկ շաբաթվա ընթացքում Youtube-ի հիթ է դարձել: 
Մուլտիպլիկացիոն հոլովակը ստեղծվել է ուսուցողական նպատակով, SVT հեռուստաալիքի մանկական Bacillakuten հաղորդման համար: Սեռական օրգանները մանկական անվանումներ են ստացել. առնանդամը՝ Սնիպպ, հեշտոցը՝ Սնոպպ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին