▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանիպուլյացիա ոստիկանությունից․ ուժեղացված ծառայության արդյունքում ոստիկանները հայտնաբերել են ոչ թե իրական, այլ խաղալիք զենք

«Փաստերի ստուգման հարթակ»-ը․ Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ոստիկանության լրատվական ծառայությունն օգոստոսի 31-ին տեսանյութ էր տարածել՝ ներկայացնելով, թե ինչպիսի ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևանում։ 

1։25 րոպեանոց տեսանյութում երևում է՝ ինչպես են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները, շարքերով կանգնած, լսում ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հրահանգները։ 

Ուժեղացված ծառայություն իրականացնելու գործընթացում ներգրավված են եղել քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և ենթակա բաժինների հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության ոստիկանության զորքերի ծառայողներ ու պարեկներ։

Այնուհետև տեսանյութում շատ կարճ, լուսանկարներով ներկայացվում են ուժեղացված ծառայության արդյունքները՝ ստուգվել է 599 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել են հրացան, նռնակ, երկու ինքնաձիգ, երկու գազային ատրճանակ, տասը սառը զենք։

Ոստիկանության տարածած պաշտոնական տեսանյութում ցուցադրվում են գտածոյի լուսանկարները։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է այդ լուսանկարները և պարզել, որ ոստիկանության ծառայողների գտածոն ամենևին էլ ինքնաձիգ, նռնակ կամ այլ արգելված ու մահացու զենք չէ, ինչպես ներկայացվում է տեսանյութում։ Դրանց մեծ մասը պարզապես խաղալիք է եղել։

Որպեսզի մեր ստուգման արդյունքն ավելի մեծ արժանահավատություն ունենա, մեկնաբանություն խնդրեցինք հրաձգության հրահանգիչ Հրայր Ավետիսյանից։ Նա ևս պնդեց, որ հայտնաբերված ու լուսանկարներում պատկերված իբրև թե զենք-զինամթերքի մի քանի օրինակները խաղալիքներ են ու հասանելի են հանրությանը, հատկապես՝ երեխաներին։

Օրինակ՝ լուսանկարում կարմիր լարով այսպես կոչված զենքը խաղալիք է, այսինքն՝ ՀՀ-ում գրանցման ենթակա չէ, բաց վաճառքում է ու սերտիֆիկացման ենթակա չէ։

«Շագանակագույն փամփշտատուփով զենք ներկայացվածը խաղալիք է, սթրայքբոլային է համարվում, էլեկտրական նասոսով խաղալիք է, մինչև 100 մ/վ արագությամբ պլաստմասե գնդիկներ է կրակում ու իմ և ձեր երեխաները կարող են մտնել խանութից առանց որևէ խնդրի գնել դա»,- ներկայացնում է Հրայր Ավետիսյանը։

Ինչ վերաբերում է տեսանյութում ներկայացված իբրև թե նռնակին, ապա դա սովորական հրավառության համար նախատեսված խաղալիք է, որը կարելի է ազատորեն գնել շուկայից։

«Ցանկացած մարքեթփլեյս որ մտնեք, փնտրեք страйкбольная граната, 3000-4000 դրամով հենց այդ նույն նռնակները հնարավոր է ձեռք բերել։ Արտաքինից նռնակի նման է, բայց դա զենք չէ»,- ասում է Ավետիսյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին