Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի բնակիչ Գևորգ Սահակյանը ինքնաշեն մեքենա է ստեղծել, որն անվանել է «Մանգուստ»:
«Սիրում եմ, երբ իմ հավաքածն է լինում, իսկ նախատիպը եղել է «Ariel Atom» մոդելից, Հայաստանում դեռ չեմ տեսել նման բան: Ճիշտ է որոշակի փոփոխության եմ ենթարկել նախատիպը, բայց հիմնականում նմանեցրել եմ դրան: Տեսնողներն էլ անակնկալի են գալիս, ցանկանում են լուսանկարվել մեքենայիս հետ»,- Asekose.am- ռեպորտաժում նշում է ինքնաշեն մեքենայի հեղինակը` հպարտությամբ ներկայացնելով այն:
Գևորգի խոսքով` այս ամենը ստեղծելու համար իրենից պահանջվել է երեք ամիս: