1994-ից սկսած՝ ամեն տարի մայիսի 3-ին ամբողջ աշխարհում տոնում են Մամուլի ազատության համաշխարհային օրը: Սակայն Հայաստանում միայն վերջին տարիներին այս տոնը սկսեցին նշել ոչ միայն բանավոր շնորհավորանքով:
Արդեն 3-րդ տարին է, ինչ LUXURY GROUP-ին պատկանող EVENT ORGANIZATION ընկերությունը մեր երկրում կազմակերպում է 4-րդ իշխանությանը նվիրված կարևորագույն միջոցառումը: LUXURY GROUP-ը, չունենալով կոմերցիոն շարժառիթներ, և կարևորելով այն ահռելի աշխատանքը, որ կատարում են հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները, ջանք ու եռանդ չի խնայում ըստ արժանվույն գնահատելու նրանց մատուցած աշխատանքը:
Ինչպես Asekose.am-ի Բացարձակ արժեք հաղորդման ժամանակ նշել էր LUXURY ամսագրի հիմնադիր Էռնեստո Մարկոն` իրենք կազմակերպել են նման միջացառում, քանի որ կարևորում են այն հանգամանքը, որ Հայաստանում ևս լրագրողների մասնագիտական օրը նշվի հավուր պատշաճի:
Այս տարի ևս մայիսի 2-ին LUXURY ամսագիրը, կազմակերպում է աննախադեպ, շքեղ միջոցառում JOSE ռեստորանային համալիրի LOUNGE սրահում` Մամուլի ազատության համաշխարհային օրը նշելու համար: Միջոցառմանը հրավիրված են Հայաստանի Հանրապետության ամենաազդեցիկ լրատվամիջոցների ներկայացուցիչները: Երեկոյի ընթացքում լինելու է շքեղ հյուրասիրություն, բարձրաճաշակ կենդանի երաժշտություն և բացառիկ շնորհանդես, որը կներկայացնի միջոցառման հովանավոր Epson ընկերությունը:
Միջոցառման ժամանակ հովանավորի կողմից սպասվում է նախադեպը չունեցող Epson Moverio Glass-ի շնորհանդեսը: Տարածաշրջանում առաջին անգամ կցուցադրվեն Epson Moverio BT-200 վիդեոակնոցները և երեկոյի մասնակիցներին ցանկության դեպքում կտրվեն դրանք փորձարկելու հնարավորություն, ինչպես նաև հնարավորություն կտրվի ողջ երեկոյի ընթացքում նկարվել և հովանավորի որակյալ արտադրանքի միջոցով հենց տեղում ստանալ նկարները:
Հատկանշական է,որ այս միջոցառման հովանավորն է Epson ընկերությունը, որի արտադրանքը մեդիա ոլորտում գործունեություն ծավալելու բաղկացուցիչ մասն է կազմում:
Ճապոնական համաշխարհային Epson ընկերությունը հանդիսանում է առաջատար պատկերներ ստանալու սարքերի արտադրության ոլորտում: Դրանց շարքում են տպիչներ, 3LCD պռոեկտորներ, փոքր և միջին դիսպլեյներ:
Կարևորելով կորպորատիվ մշակույթը` Epson ընկերությունն աշխատում է ամբողջ աշխարհի իր հաճախորդներին գոհացնել և բավարարել` առաջարկելով սարքավորումներ, որոնք հայտնի են իրենց բարձր որակով, գերազանց ֆունկցիոնալությամբ, կոմպակտ դիզայնով և էներգախնայող համակարգով:
Աշխարհում 109 երկրներում կան Epson ընկերության ներկայացուցիչներ, որտեղ աշխատում են 88 925 գործընկերներ: Epson ընկերությունը ԱՊՀ-ի տարածքում իր գործունեությունն իրականացնում է 1990 թվականի հուլիսից և առաջարկում է թանաքաշրթային, լազերային, մատրիցային,մոդուլային բազմաֆուկցիոնալ սարքեր, տպագրության մեխանիզմներ, պլանշետային սկաներներ, մուլտիմեդիա պրոեկտորներ, վիդեոակնոցներ, POS-տերմինալներ, նյութեր ձեռք բերելու կամ նորոգելու աքսեսուարներ: