Երևանում դեկտեմբերի 11-ին կայանալիք 20-րդ «Մանկական Եվրատեսիլի» միջազգային մրցույթին ընդառաջ փորձերը շարունակվում են։
Մեդիահաբ.am-ը գրում է, որ կայքի աղբյուրների փոխանցմամբ՝ հերթական փորձերից մեկի ընթացքում 2021 թվականին «Մանկական Եվրատեսիլը» հաղթած ու մրցույթը Հայաստան բերած երգչուհին՝ Մալենան, ընկել է բեմից ու դեմքը վնասել։ Ըստ աղբյուրի՝ վնասվածքը շատ լուրջ չէ, բայց հարցականի տակ է դրել երգչուհու մասնակցությունը համերգին: Կայքը փորձել է տեղեկությունը ճշտել երգչուհու մայրիկից՝ դերասան Աննա Մանուչարյանից: Վերջինս պատասխանել է, որ մեկնաբանել չի կարող։
«Այս թեմայի շուրջ ես որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ»,-ասել է նա, ըստ էության՝ չհերքելով տեղեկությունը:
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝