Մահմեդական ընտանիքներում հաճախ է պատահում, որ նորապսակներն առաջին անգամ միմյանց տեսնում են հենց հարսանիքի օրը:
Հերթական նման հարսանիք էլ տեղի էր ունեցել Սաուդյան Արաբիայում` Մեդինա քաղաքում, սակայն երբ հարսնացուն հանել է իր քողն առաջին անգամ ամուսնուն տեսնելու և միասին լուսանկարվելու համար, փեսան անսպասելի հայտարարություն է արել.
«Դու այն աղջիկը չես, որի հետ ուզում եմ ամուսնանալ: Դու այն չես, ում ես պատկերացրել եմ: Ների'ր, բայց ես ուզում եմ բաժանվել»:
Նորաթուխ կնոջից հիասթափված փեսային հարսանիքին ներկա գտնվող հյուրերը փորձել են համոզել նման քայլի չգնալ, սակայն նա ևս մեկ անգամ հաստատել է, որ ամուսնալուծվելու է: