▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է կինոռեժիսոր, լուսանկարիչ Դոն Ասկարյանը

«Հոկտեմբերի 6-ին, Բեռլինում, 68 տարեկանում մահացել է հայ կինոռեժիսոր, լուսանկարիչ Դոն Ասկարյանը:
Ոչ մի պաշտոնական ցավակցություն, ոչ մի մահազդ: 17 օր հետո այս մասին գրեց Կինեմատոգրաֆիստների միության ֆեյսբուքյան էջը: Այսքանը...
Աննշան ուշադրության չարժանացած Դոն Ասկարյանը ծնվել է Արցախում, հետո Մոսկվայի մանկավարժական ինստիտուտում աշակերտել Անդրեյ Տարկովսկուն: Այնուհետև հրաժարվելով ծառայել խորհրդային բանակում, աքսորվել էր Սիբիր: Պատկերացնում ե՞ք յոթանասունականներ ու աքսոր Սիբիր:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Աքսորից հետո նրան արտաքսել էին ԽՍՀՄ-ից: Դոն Ասկարյանը հաստատվելով Գերմանիայում, զբաղվել է կինոյով ու լուսանկարչությամբ: Թե ինչպես է զբաղվել, միայն մի օրինակ բերեմ: Նրա «Կոմիտաս» ֆիլմը 1988 թ. Վենետիկի կինոփառատնում արժանանացել է 6 ոսկե մեդալի: Ի դեպ, նույն այդ փառատոնին ոսկե մեդալի է արժանացել նաև Սերգեյ Փարաջանովի «Աշուղ Ղարիբը»:
Քսան օր առաջ Բեռլինում մահացած հայ կինոռեժիսորի մահվան լուրն անտարբերության արժանացրած մշակույթի նախարարությունը, հուսով եմ, հաջորդ տարի գոնե Ասկարյանի «Կոմիտասը» կներգրավի Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումների շարքում: Գոնե այդ կերպ կհարգենք նաև Ասկարյանի հիշատակը: Ի՞նչ է Վենետիկի կինոփառատոնի մրցանակակիր ռեժիսորներ շատ ունե՞նք կամ Գերմանիայի ու Բելգիայի համատեղ ուժերով նկարահանված Կոմիտասի մասին ֆիլմ… Իհարկե չունենք ու այսպես որ գնա, երևի էլ երբեք չունենանք էլ…»,-գրել է Նաիրա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին