69 տարեկանում Երևանում մահացել է բանաստեղծ Ռոմիկ Սարդարյանը:
Ծնվել է ՀՀ Սյունիքի մարզի Ղափան քաղաքում:
Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը:
Աշխատել է հանրապետական մամուլում, հեռուստառադիոպետկոմում:
1981թ. հեռացվել է աշխատանքից, «Պարույր Սևակ» հաղորդումը եթեր հեռարձակելու համար` գաղափարական բնույթի մեղադրանքով, և վերականգնվել է 1994թ.:
Աշխատել է նաև «Հայ զինվոր» թերթում:
Մասնակցել է Կապանի առաջին ինքնապաշտպանական ջոկատների ստեղծմանը:
Նրա բանաստեղծությունները, թարգմանությունները և հոդվածները պարբերաբար լույս են տեսել գրական մամուլում: 1991թ-ից եղել է Հայաստանի Գրողների միության անդամ: Անդամակցել է նաև Հայաստանի Ժուռնալիստների միությանը:
Երկերից են` «Վայրկյանների երգը» (1975թ.), «Հոգու երկիրը» (1980թ.), «Կյանք հավելյաց» (1999թ.), «Ջրհոսի ժամանակը» (2004թ.), «Լիալուսնի տրիոլետները» (2004թ.), «Ճակատագիր և վճիռներ» (2004թ.) և այլն: 2000թ. արժանացել է ՀԳՄ Պարույր Սևակի անվան մրցանակի:
Հետևյալ հղումներով կարդացեք Ռոմիկ Սարդարյանի բանաստեղծություններից ու հոդվածներից: