Մեքսիկայում մայիսի 26-ին 48 տարեկանում մահացել է 2007-ին աշխարհի ամենագեր մարդ ճանաչված Մանուել Ուրիբեն: Ըստ նախնական վարկածների` մեքսիկացին խնդիրներ է ունեցել սրտի և երիկամների հետ։ Նշենք, որ մեքսիկացու քաշը, երբ նա արժանացել էր ամենագեր մարդ տիտղոսին 597 կգ էր, սակայն վերջին տարիներին դիետաների օգնությամբ նրա կշիռը 394 կգ էր դարձել: Ներկայումս աշխարհի ամենագեր մարդն ապրում է Սաուդյան Արաբիայում և կշռում է 610 կգ։