Օգստոսի 30-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Վեդի» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղամարադու դի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչ 32-ամյա Մնացական Հարությունյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով: Ըստ բժշկական կենտրոնի հայտարարության՝ մահացածին տեղափոխել են «կենսաբանական մահ, կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքեր, մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքեր, պարանոցի կտրած վերք» ախտորոշմամբ: |
Մահացածն օրերս էր նշանվել․ Առանձնակի դաժանությամբ սպանություն՝ Արարատի մարզում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet