Օրերս համաշխարհային «Universal» ընկերությունը մեկնարկելու է «Ֆորսաժ» ֆիլմի 7-րդ մասի նկարահանումները: Այս փաստի հետ կապված` պարզ են դարձել նկարահանման մանրամասները: Հատուկ էֆֆեկտների շնորհիվ ֆիլմի ստեղծագործական կազմը պատրաստվում է վերակենդանացնել Փոլ Ուոքերին: Ըստ աղբյուրների` ֆիլմում նկարահանվելու են 4 կրկնօրինակներ, որոնք շատ նման են դերասանին: Նրանց շարժումները կդառնան հատուկ էֆֆեկտների բաղադրիչ մասը, իսկ Փոլի ձայնը և դեմքը համակարգչային տեխնոլոգիայի շնորհիվ կմիացվեն պատկերներին: Հավանաբար, մահացած դերասանի դեմքի արտահայտությունները կիրականացնի նրա հարազատ եղբայրը, ով ըստ սկզբնական որոշման` փոխարինելու էր նրան ֆիլմում:
«Ֆորսաժ 7» ֆիլմի պրեմիերան կկայանա 2015թ-ի ապրիլին:
Հիշեցնենք, որ հայտնի դերասան Փոլ Ուոքերը մահացել է դեկտեմբերի 1-ին Կալիֆորնիա նահանգի Սանտա Կլարիտա քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով: