Մադրիդի Ատլետիկոն Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի շրջանակներում հյուրընկալվել է Օսասունային:
Ավելի վաղ հայտարարվել էր,որ մադրիդյան թիմն իր առաջիկա հանդիպումը կանցկացնի սև թևկապներով ՝ ի հիշատակ Խոջալուում ադրբեջանցի զոհերի:
Սակայն հանդիպման մեկնարկից առաջ պարզ դարձավ,որ Ատլետիկոյի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս գալու առանց սև թևկապների:
Նշենք,որ Օսասունան արդեն իսկ 6-րդ րոպեին բացել է Ատլետիկոյի դեմ հանդիպման հաշիվը,իսկ 21-րդ րոպեին կրկնապատկել այն: