▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մադոննայի լուսանկարների ու դիմանկարների հավաքածուն կվաճառվի աճուրդում

Մադոննայի լուսանկարների ու դիմանկարների հավաքածուն, որը  պատկանել է Մադոննայի վաղեմի ընկերոջը՝ Մարտին Բերգոյնին, ում հետ նա ծանոթացել էր մինչ հայտնի դառնալը,ստեղծվել է  80-ականներին, կվաճառվի ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սենտ Պիտերսբերգ քաղաքի աճուրդում:

Բերգոյնը եղել է նաև երգչուհու առաջին համերգային շրջագայության մենեջերը ու նկարել է նրա Burning Up սինգլի շապիկը, որը լույս էր տեսել 1983-ին: 

Նա մահացել է ՁԻԱՀ-ից՝ 1986թվականին , 23 տարեկանում: Աճուրդին լուսանկարները ներկայացրել են նրա ծնողները:

Աճուրդը տեղի կունենա փետրվարի 9-ին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին