Ճանաչված երգչուհի Մադոննան ամերիկյան կայքերից մեկի ընթերցողների հետ խաղ է խաղացել, ըստ որի` կայքի այցելուները պետք է ինչ-որ մի բառ գրեին, իսկ երգչուհին էլ իր հերթին պետք է թղթի վրա գրեր տվյալ բառի հետ կապված իր առաջին ասոցիացիան:
Երբ երկրպագուներից մեկը գրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ազգանունը, աստղն անմիջապես թղթի վրա գրել է «նույնասեռական» բառը եւ ժպտալով ցուցադրել է այն տեսախցիկում` հրաժարվելով որևէ մեկնաբանություն տալ նման արարքի վերաբերյալ: