▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մադոննան կերգի «Եվրատեսիլ 2019»-ում՝ 1 մլն դոլարի դիմաց

Փոփ թագուհի Մադոննան վերջնական համաձայնության է եկել «Եվրատեսիլ 2019»

երգի միջազգային մրցույթում ելույթ ունենալու հարցում: Նա 2 երգ է կատարելու, ինչի համար վարձատրվելու է 1 մլն դոլարով:

 

 

 

 

 

 

Այս մասին հայտնում է «Եվրատեսլիը» լուսաբանող Wiwibloggs կայքը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 60-ամյա երգչուհուն Իսրայել բերելու հարցում աջակցել է կանադաիսրայելցի միլիարդատեր Սիլվան Ադամսը: Նպատակն աշխարհին Իսրայելի մասին եւս մեկ անգամ լսեցնելն է:

Մադոննան սերտ կապեր ունի Իսրայելի հետ: Իսրայելցի է նրա մենեջերը: Նա նաեւ հրեական անուն է իր համար ընտրել 2004 թ.՝ Էսթեր: Սա 4-րդ անգամը կլինի, որ Մադոննան ելույթ է ունենանում այնտեղ: Վերջին անգամ նա այնտեղ երգել է 2012 թ.:

 Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթն անցկացվելու է Թել Ավիվում: Առաջին կիսաեզրափակիչը կայանալու է մայիսի 14-ին, 2-րդը՝ մայիսի 16-ին:

Հայաստանի ներկայացուցիչ Սրբուհի Սարգսյանը հանդես է գալու 2-րդ կիսաեզրափակչում առաջին համարի ներքո: Եզրափակիչը մայիսի 18-ին է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին