▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԼՅՈՎԻԿԻ ԳԱՆԳԱՏԸ

Լյովիկը նստել
Մի մութ անկյունում,
Ունքերը կիտել
Ու լաց է լինում:
Մոտիկ է գալիս
Մի ծախված Անդոն.
- Ինչո՞ւ ես լալիս
Ա՛յ Լյովիկ ջան, դուն...
- Ի՞նչ անեմ հապա,
Որ լաց չլինեմ.-
Գանգատ է անում
Լյովոն տխրադեմ:-
ԼՏՊ-ն թաքուն
փողերը կերավ,
Լավ ծախսեց, ծախսեց ու
Ինձ վրա դրավ:
Հիմի էլ մարդիկ Նիկոլի
Ետևից ընկած՝
Ինձ են ման գալի
Մի-մի փետ առած:
Ու՛ր է, ասում են,
Ուր է ծախված փիսոն,
Ա՛խ, թե մի գտանք,
Ուտել ցույց կտանք:
Էսպես բան սարքեց
ԼՏՊ-ն իմ դեմ.
Ու Լյովոն նստել
Մի մութ անկյունում,
Ունքերը կիտել
ու լաց է լինում:

ՁԿԱՆ ԱՉՔԻ գրառումը` ֆեյսբուքյան իր էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին