▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լյուբիկի նման անթասիբ, աներես ու անինքնասեր մարդ պետք է լավ ման գաս, որ գտնես

Հապա մի նայեք այս պիղծ արարածի աչքերին: Լյուբիկ Չիբուխչյանն է... Տավուշի մարզպետի արդեն նախկին խորհրդական: Խորհրդականը ո՜րն է, ՀՀԿ-ական էլ է:

Գիտե՞ք ինչ է արել այս տմարդը. Ալիևին նամակ է գրել ու իր և իր ընտանիքի համար քաղապատաստան խնդրել և հիմա էլ տեղը չի սթրվում՝ հոխորտում էր, որ ընտանիքին կվերցնի ու կգնա սահմանին կհանձնվի մեր հակառակորդին:

Բայց դա էլ բավական չէ, ախր այս ճիճուն մի բան էլ մուննաթ է գալիս Հայաստանի ու հայերի վրա, որովհետև իր նամակից հետո իրենից երես են թեքել, վերջնահաշվարկ անելուց էլ 18000 դրամ են հաշվել, իսկ ի՜նքը... մեջբերում եմ այս համեստ պարոնի խոոսքերը՝ յուր անձի մասին.

«Ինձ նման մարդ երկրագնդի երեսին չկա: 12 պետությունից ինձ հրավեր է եկել, որ գնամ այնտեղ ապրեմ, բայց չեմ գնացել, ինձ նման տաղանդ ուղղակի չկա, ու հիմա մարզպետարանից վերջնահաշվարկ են ներկայացնում՝ 18 հազար դրամ: Վիրավորվել եմ, շատ եմ վիրավորվել»:

Բայց մի բանում իրավացի է գիտե՞ք... իր նման եզակի անթասիբ, աներես, անպատասխանատու ու անինքնասեր մարդ պետք է լավ ման գաս, որ գտնես: Այն է, որ ընտանիքն է մեղք, այս ոչնչության ձեռքով իրենք էլ են տուժելու:

Գեղամ  Ասլամազյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին