«Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ, գործող իրավական լուծումներ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հարց ուղղեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Նշվեց, որ ձայնը բացասական ազդեցություն կարող է ունենալ մարդու առողջության վրա, որոշ դեպքերում էլ դառնալ խոշտանգման դրսևորում: Դուք առանձնացրե՞լ եք պետական պաշտոնյաների, որոնց ձայնը հանրության վրա շատ բացասական ազդեցություն է թողնում: Օրինակ՝ ես լսել եմ, որ շատ մարդիկ դժգոհում են, որ վարչապետի ձայնը լսելիս երեխաները լացում են, շները հաչում են, բացասական ազդեցություն է ունենում: Դուք ուսումնասիրե՞լ եք ադյոք այդ ոլորտը՝ գոնե սահմանափակելու այն մարդկանց, ում ձայնը տհաճ է հանրության համար»: Ավանեսյանն ասաց, որ այդ հարցերին չի անդրադառնա՝ համարելով անպատշաճ: |
«Լսել եմ, որ վարչապետի ձայնից երեխաները լացում են, շները հաչում են. ուսումնասիրե՞լ եք». Էդգար Ղազարյանը՝ Անահիտ Ավանեսյանին
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին