▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լրագրողը մի քանի րոպե մնացել է ոստիկանների ոտքերի տակ, նա չի կարողանում քայլել

«Ազգային ճակատ» թելեգրամյան ալիքը հայտնում է․ «Ոստիկանների գործողությունների արդյունքում մարմնական վնասվածքներ է ստացել Mediahub լրատվականի թղթակից Նարե Գևորգյանը։ Լրագրողն ընկել էր գետնին և մի քանի րոպե շարունակ մնացել ոստիկանների ոտքերի տակ։

Մինչ այս պահը շտապ օգնության մեքենան չի մոտեցել լրագրողին։ Նարե Գևորգյանը չի կարող քայլել։ Վնասվել է նաև նրա, ինչպես նաև այլ լրագրողների տեխնիկան»։

***

«Ազգային ժողովի մոտ ոստիկանության հետ քաշքշուկի պատճառով տուժել են ABC media-ի լրագրողը, օպերատորը, վնասվել է տեխնիկան։ Հարվածներ են հասցվել օպերատորին և լրագրողին։ Այլ մանրամասներ՝ քիչ անց»,- հայտնում է կայքի ֆեյսբուքյան էջը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին