aravot.am-ի հետ զրույցում քաղաքացիական ակտիվիստ Սիփան Փաշինյանը պատմել է, որ երեկ գիշեր բերման է ենթարկվել Կենտրոնի ոստիկանական բաժին և թե ինչպես է այնտեղ իրեն պահել երիտասարդ ոստիկաններից մեկը, որը եղել է քաղաքացիական հագուստով. «Շատ երիտասարդ մի ոստիկան կար՝ շեկ մազերով, որը փողոցային խոսելաձեւով էր խոսում: Մեր մասին ասում էր՝սրանց դեռ չեք իջացրել…բան, քուչի ժարգոնով: Երբ ասի՝ նորմալ խոսա, բա՝ գնա ստեղից, հավեսդ չունեմ, գնա ուրդեղ ուզում ես բողոքի՝ ուզում ես նախարարությունում բողոքի, ուզում ես՝ պետին բողոքի, ում ուզում ես՝ բողոքի, ուզում ես՝ դատախազություն դիմի: Բնականաբար, ես հասկանում էի, որ այդ մարդու հետ հնարավոր չի որեւէ բան խոսել, նման մարդիկ իրավունք չունեն անգամ քայլել Հայաստանի փողոցներով»:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում