▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուսինե Բադալյան. Հաճախ մեզ օգտագործում են, շատ ռեալ օգտագործում են.168.am

168.am-ը գրում է. «Անկեղծ ասեմ` ես հեռացա այն պահից, երբ սկսեցին հնչել քաղաքական կարգախոսներ»,- հունվարի 18-ին Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասել է հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը, ով նույնպես դեմ է պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրման մասին օրենքին: Խոսելով հարցի շուրջ` Լուսինե Բադալյանը կարծիք է հայտնել, որ ցանկացած բողոքի ակցիա և հավաք, ինչպես վերջինը, կուսակցականացվում է, իսկ կուսակցություններից յուրաքանչյուրն, ըստ նրա, միայն իր շահի համար է պայքարում, և ոչ ոքի չի հետաքրքրում ժողովրդի ճակատագիրը: «Երբ ինչ-որ բանի սկսում է խառնվել կուսակցական պայքարը, այն իսկապես տապալված է: Պայքարի նախաձեռնողներն ի սկզբանե նպատակ չեն ունեցել պայքարը դեպի կուսակցական ուղղություններ տանելու: Կոնկրետ ես գիտեմ` քանի որ աշխատում եմ «Կենտրոն» հեռուստաընկերությունում, ասոցացվում եմ… ու որքան էլ պատռվեմ մեջտեղից, տարիներ շարունակ ասեմ` ես կուսակցական չե´մ, ես էս մարդկանց հետ նույնիսկ անձամբ ծանոթ չեմ, ինձ երբեք ոչ ոք չի առաջարկել… միևնույն է` հասարակությունը չի հավատում»,- ասել է հաղորդավարուհին:

«Հաճախ մեզ օգտագործում են, շատ ռեալ օգտագործում են: Եվ այս անգամ էլ մենք մտավախությամբ էինք միանում ակցիային»,- ասել է Լ. Բադալյանը: Սակայն մյուս կողմից նա ավելացրել է, որ ինքը և այլ հայտնի մարդիկ, ովքեր միանում են նմանատիպ քաղաքացիական նախաձեռնություններին, կարող են պարզապես լինել խայծ` մի քիչ հետաքրքրասիրություն առաջացնելու և օգուտ բերելու համար: «Մենք չենք վախենում մեր աշխատանքի համար: Եթե ինչ-որ բանի դեմ պայքարում ենք, ապա դուք հաստատ միացեք այդ պայքարին»,- ասել է նա: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին