Համացանցում հայտնվել է մի լուսանկար, որի հեղինակը երգչուհի Լուսինե Աղաբեկյանին նմանեցրել է «Եվրատեսիլ 2014»երգի մրցույթի աղմկահարույց մասնակցի` Ավստրիան ներկայացնող Կոնչիտա Վուրստին:
Asekose.am-ի թղթակիցը զրուցել է Լուսինե Աղաբեկյանի ամուսնու` ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի հետ, պարզելու արդյո՞ք լուսանկարը ընդունել են որպես ապրիլմեկյան հումոր , թե՞ ոչ:
Սակայն դատելով Արամայիսի պատասխաններից` կարող ենք եզրահանգել, որ հումորը (եթե, իհարկե, դա արված էր որպես հումոր) զայրացրել է նրանց.
«Այս նկարը տեղադրած սկզբնաբյուր կայքի խմբագիրն Ադոլֆ Հիտլերից ոչնչով չի տարբերվում. ուղղակի վերջինս ավելի կայացած է եղել: Ինձ համար այդ կայքի խմբագիրն ուղղակի շատ չար մարդ է, քանի որ քրիստոնյան չի կարող նման բան անել»:
Արամայիսը բացառեց այն վարկածը, որ սա արվել է որպես կատակ.
«Չեմ կարծում, որ սա կատակ է, առավել ևս, որ Լուսինեին նմանեցրել էին համասեռամոլ մեկին: Այս ամենը միտումնավոր է արվել: Թեև ֆեյսբուքյան մի էջի հղում են տվել, սակայն ըստ իս` դա նրանց աշխատակցի կեղծ էջն է:Ընդամենը կուզեի, որ Քեսաբի հայերի փոխարեն նրանց տարհանեին: Այդ կայքի աշխատակիցներն ուղղակի ինչ-որ մի բանից բավարարված չեն»:
Երգչուհու ամուսինն ասաց, որ Լուսինեն, սկզբնաղբյուր կայքում մեկնաբանություն թողնելով, նույնպես արձագանքել է նկարին.
«Կինս գրել է, որ այդ կայքը չի զարմացնում, քանի որ միշտ էլ աչքի են ընկել իրենց ցինիզմով, ինչը հային հարիր չէ: Ֆեյսբուքյան իմ էջում արդեն մի լուսանկար եմ տեղադրել, որում պատկերված են նշածս կայքի խմբագիրը և Հիտլերը: Խնդրում եմ գտնել նրանց նմանությունները: Իհարկե, խոսքն արտաքին նմանության մասին չէ»:
Եվ որպես վերջաբան Արամայիսն ասաց, որ սա առաջին դեպքը չէ, որ ինքը և Լուսինեն խնդիրներ են ունենում այդ կայքի հետ:
«Եթե սա լիներ առաջին դեպքը, ապա գուցե ուրիշ կերպ կնկալեի, սակայն այս ամենը շարունակական բնույթ է կրում: Մենք նախկինում էլ տարաձայնություններ ենք ունեցել այդ կայքի հետ, քանի որ նրանք անհեթեթ հարցեր էին տալիս բաժանությանս վերաբերյալ` անտեսելով նմանատիպ նյութեր չհրապարակելու խնդրանքս: Միայն կասեմ, որ եթե մի օր որոշեմ մարդ սպանել, նրանք ցուցակումս առաջինը կլինեն: Ճիշտ է, ըստ պատվիրանների` պետք է սիրես թշնամուդ, սակայն երբ դա ասվել է, այդ խմբագիրն իր աշխատակիցներով հանդերձ չեն եղել Պարզապես կուզեի այդ կայքի աշխատակիցների ծնողների հետ հանդիպել, որպեսզի իմանան, թե իրենց երեխաներն ինչով են զբաղվում»,-իր զայրութը չթաքցնելով եզրափակեց Արամայիսը:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան