«Հարգելի ընկերներ՝
ուզում եմ անդրադառնալ պապիկիս՝ Ռաֆայել Ջրբաշյանի առողջական վիճակի հետ կապված ձեր անհանգստություններին և բազմաթիվ հեռախոսազանգերին: Պապիկիս առողջությունն այժմ բավարար է, պարզապես տարիքից ելնելով երբեմն հատուկ բուժման կուրսեր ընդունելու և մասնագիտական հսկողության տակ գտնվելու կարիք է զգում, որը, ցավոք, հնարավոր չէ իրականացնել տնային պայմաններում:
Այդ պատճառով ժամանակ առ ժամանակ գտնվում է համապատասխան խնամքով և հսկողությամբ ապահովված հատուկ հաստատություններում:
Մամուլում տարածվել է անհանգստություն և թյուր կարծիք, թե իբր պապիկիս հանձնել են ծերանոց, որը չի համապատասխանում իրականությանը: Նրա ընտանիքին ճանաչողներն ու մտերիմները դա ընդունում են որպես զավեշտ:
Շնորհակալություն հոգատարության համար»,-գրել է Ռուզան Գևորգյանը ֆեյսբուքյանիր էջում:
Հիշեցնենք, որ օրերս որոշ կայքեր գրել էին, թե ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Ջրբաշյանին արդեն մի քանի օր է ժառանգները տեղափոխել են ծերանոց, որը գտնվում է Զեյթունում: Դա դեռ բավական չէ, 95-ամյա ժողովրդական արտիստի դուստրերը, հորդորել են ծերանոցի աշխատակիցներին, որ ոչ ոքի չթողնեն իրենց հոր մոտ, որպեսզի հանկարծ չհանրայնացվի իրենց արարքը: