▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լիվերպուլը» կփորձի ձեռք բերել Մխիթարյանին. Daily Express

Daily Expressհաղորդում է, որ անգլիական «Լիվերպուլը» կփորձի ձեռք բերել Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

2013թ.-ի ամռանը անգլիական ակումբն արդեն փորձ կատարել է ձեռք բերել Մխիթարյանին, սակայն այն ժամանակ ֆուտբոլիստն իր ընտրությունը կատարել էր «Բորուսսիայի» օգտին: Առաջին իսկ մրցաշրջանում անցկացրած 45 խաղերում Մխիթարյանը խփել էր 13 գոլ և դարձել էր թիմի առաջատարներից մեկը: 

Սակայն ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը Բունդեսլիգայում անցկացրած 13 խաղերում գոլի հեղինակ չի դարձել, իսկ դորտմունդցիները եզրափակում են մրցաշարային աղյուսակը: Չի բացառվում, որ Կլոպպը կարող է բաժանվել ֆուտբոլիստից արդեն հունվարին:

Աղբյուրը տեղեկացնում է, որ «Լիվերպուլը» կդիմի գերմանական ակումբին կամ ամբողջ տրանսֆերի ձեռքբերման, կամ էլ վարձակալության առաջարկով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին