Անգլիական Լիվերպուլը երկուշաբթի օրը պաշտոնական առաջարկ կանի Մոկսվայի Սպարտակին՝ թիմի հայ ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանին գնելու համար:
Caughtoffside.com-ը հայտնում է, որ մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը բանակցություններ է վարում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողի գործակալ Վալերի Հովհաննիսյանի հետ: Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրվում էին նաև Տոտենհեմը, Վեսթ Բրոմիչն ու Վեսթ Հեմը, սակայն ինչպես պարզ է դառնում, բիթլերն առաջ անցան բոլորից: Պարբերականը հայտնում է նաև, որ Լիվերպուլի սկաուտները ողջ մրցաշրջանի ընթացքում հետևել են 26-ամյա հարձակվողի գործողություններին:
Ռուսաստանի ավարտված մրցաշրջանում Մովսիսյանը դարձել է 16 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ՝ անցկացրած 27 խաղում: