Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` Լիսկայի եղբորորդին` Էներ Խաչատրյանը, ծեծի է ենթարկել երկու մարդու:
Տվյալ պարագայում՝ ոմանց զարմացնում է այն հանդգնությունը, որը բնորոշ է Սյունիքի նախկին մարզպետին ու նրա մերձավորներին:
Ինձ առանձնապես չի զարմացնում, որովհետև այդ հանդգնությունը մասնավոր դրսևորում, արատ չէ. դա այն սերմերն են, որոնք տարիներ շարունակ իշխանությունը ցանել է Սյունիքում՝ իր խնդիրները լուծելու, դրա դիմաց տեղի ֆեոդալին ինդուլգենցիա տալու դիմաց:
Իշխանությունը գուցե դեռ Լիսկային պարտք է ու էդ պարքի դիմաց դեռ էլի սյունեցիներ գուցե հատուցեն... դիակներով, վիրավորներով:
Կարելի է ձևեր չթափել. Լիսկայի անմահությունն ամրագրել սահմանադրորեն...
Լիսկան անմահ է. դա պետք է արձանագրվի սահմանադրորեն
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet