Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյան իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Շնորհավորում եմ ձեզ, մանուկնեեեեր,դուք հրեշտակներ եք... ես ձեզ անսահմաաան եմ սիրում...
Ձեզ ուզում եմ շնորհավորել մի երգով,որը կատարում է հրաշք Նանուլը,ով,ինչպես ինքն է ասում,երգեր է գրում, իհարկե,փոքրիկներին հատուկ միամտությամբ հավատալով,որ հենց ինքն է հեղինակը արդեն վաղուց գրված որոշ երգերի:))))))))))))))))))))))))))))Երբ «մեծահասակ» մասնագետի մշակելուց հետո լսեցի ՆԱՆՈՒԼԻ «գրած» երգը,հրճվանք ապրեցի,դա մեծ անակնկալ էր ինձ համար։)))))))))))
ՆԱ աշխատում է կայացած երգչուհու պես.միայն այդ դեպքում է հնարավոր այս տարիքում երկու օր անընդմեջ անտրտունջ պարել ու նկարահանվել՝հաշվի չառնելով իր «բարձրակրունկ կոշիկների» ստեղծած անհարմարավետությունն ու հոգնածությունը
Իմ ամենակրտսեր կոլեգա,իմ քաղցր ՆԱՆՈՒԼԻԿ,շնորհավորում եմ քեզ դեբյուտի կապակցությամբ՝ցանկանալով մեեեծ բեմեր՝քո այսքան փոքր տարիքում: