Մեր հայազգի «աստղ» կոչեցյան Լիլիթ Ձիոռ Հովհաննիսյանը ու Արամեն մայիսի 31-ին համերգ են ունեցել Վլադիվաստոկում: Համերգի վերջում հայկական համայնքի ներկայացուցիչները նրանց առաջարկել են այցելել 1906 թվականին հիմնադրված հայկակական Սուրբ Գևորգ եկեղեցին, որը նաև համարվում է այնտեղի հայ համայնքի միակ «տաքուկ անկյունը», որտեղ հայերն իրենց իսկականից հայ են զգում, ի պատասխան էս մեծամիտները ասել են. «Չէ… մենք արդեն հոգնած ենք, գնանք հյուրանոց հանգստանալու»` իսկականից նեղացնելով հայրենիքից այդքան հեռու մեր հայրենակիցներին:
Ավելին ասեմ` վերոնշյալներն իրենց շատ տարօրինակ ու մեծամիտ են պահել նաև Մոսկվա-Երևան չվերթը սպասարկող ինքնաթիռի մեջ: Մասնավորապես` սույն ալամեզոնները իրենց էլիտա համարելով ու մտածելով թե ուղևորները իրենց «կուտեն» ինքնաթիռի մեջ` ողջ ընթացքում եղել են սև ակնոցներով ու գլխարկներով ու թողել են գժերի տպավորություն. իբր մարդիկ իրանց չճանաչեն:
Լիլիթ ու Արամե ջան մի մոռացեք, որ փոքր երկիր է ու ձեր արած բոլոր անշնորքությունները բերնեբերան արագ տարածվում են ու նստվածք թողնում:
Լիլիթ Հովհաննիսյանը և Արամեն շատ խիստ նեղացրել են Վլադիվաստոկի հայերին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet