«Լիդիան Արմենիա» ընկերության կողմնակիցներն այսօր գազանման նյութ են բաց թողել Ամուլսար տանող ճանապարները հսկող բնապահպանների և տեղացիների վրա։
Նրանցից մի քանիսը դեմքի շրջանում ունեցել են այրվածքի զգացողություն և տեսողության ժամանակավոր կորուստ։ Սակայն, բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ ունեցոներ չկան:
Ինչպես փոխանցել են բնապահպանները՝ «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենը ցանկացել է ներս մտնել, սակայն մարդիկ թույլ չեն տվել և գազանման նյութ են բաց թողել:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ընկերության 5 տասնյակ մեքենաներ փորձել են գրոհել արդեն 2 ամիս Ամուլսար տանող ճանապարհները փակած բնապահպանների և տեղացիների վրա։ Լարված իրավիճակ է եղել, սակայն ընկերության ներկայացուցիչներին չի հաջողվել մուտք գործել հանքի տարածք։
Տեսանյութերը՝ Հայկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից