Ռուսական շոու բիզնեսի հայտնի զույգերից մկեը` Լեոնիդ Ագուտինն ու նրա կինը՝ Անժելիկա Վարումը, Կեմերովոյի մարզի Պրոկոպևսկ քաղաքում ավտովթարի են ենթարկվել::
Երբ դեպքի վայր է ժամանել շտապօգնության մեքենան ամուսիններն անմիջապես բուժզննում են անցել, որից հետո նրանք հրաժարվել են տեղափոխվել հիվանդանոց և մեկ այլ մեքենայով ուղևորվել են հյուրանոց:
Ըստ տեղեկությունների` Mercedes-Benz մեքենային, որում գտնվել են աստղերը, հարվածել է Nissan մակնիշի մեքենայի վարորդը, ով թեթև վնասվածքներ է ստացել:
Տեղեկացնենք, որ Ագուտինն ու Վառումը համերգային շրջագայության շրջանակներում Պրոկոպևսկ են ժամանել Բառնաուլից։ Միջադեպի հետևանքով Վառումն իրեն լավ չի զգացել, և Ագուտինը ստիպված է եղել բեմ դուրս գալ միայնակ: