▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Սիմոնյանի բարձր պրոֆեսիոնալիզմն ու պատասխանատվությունն արտացոլում են օրենքի նկատմամբ նրա հարգանքը

Հարկադիր կատարողն այն մարդն է, ով կանգնած է օրենքի և արդարության սահմանագծին։

Հարկադիր կատարողի աշխատանքը պահանջում է ոչ միայն մասնագիտական բարձր գիտելիքներ, այլև հաստատակամություն, սառնասրտություն և ներքին ուժ։

Երբ դատական որոշումը պետք է կյանքի կոչվի, հենց նա է այն մարդը, ով ապահովում է արդարության իրականացումը:

Նրա գործը հաճախ անտեսանելի է, բայց դրա արդյունքը զգալի է հասարակության համար։

Հարկադիր կատարող լինելը նշանակում է ծառայել օրենքին, պաշտպանել իրավունքը և պահպանել հավասարակշռությունը։

Դա կոչում է, ոչ թե պարզապես աշխատանք։

Ոլորտում լավագույններից է Երևան քաղաքի, Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի գլխավոր խորհրդատու Լևոն Սիմոնյանը:

Վերջինիս նախաձեռնողականությունն ու պրոֆեսիոնալ մոտեցումը թույլ են տվել գործընթացն իրականացնել  կազմակերպված և իրավաչափ ձևով՝ ապահովելով բոլոր կողմերի իրավունքների պաշտպանությունը։

Լևոն Սիմոնյանի բարձր պրոֆեսիոնալիզմը, պատասխանատվությունը և ծառայողական բարեվարքությունն արտացոլում են օրենքի նկատմամբ նրա հարգանքը և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ նրա կողմից ցուցաբերվող բարձր պատասխանատվությունը։

Հաշվի առնելով Լևոն Սիմոնյանի հետևողականությունը, համբերատարությունը և սկզբունքայնությունը՝ հնարավոր է դարձել ապահովել գործընթացի արդյունավետությունն ու մասնակցող կողմերի գոհունակությունը։      

Հայտնում ենք մեր երախտագիտությունը՝ պրոֆեսիոնալ մոտեցման, ազնիվ և օրինակելի աշխատանքի համար:

Լևոն Սիմոնյանը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն ունի անգնահատելի ծառայողներ, որոնք իրենց ավանդն են ունենում իրավակարգի պահպանման գործում:

Հարգանքով՝

Պարտատեր Ա. Հարությունյանի ներկայացուցիչ,

փաստաբան՝ Պայծառ Քոչարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին