▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լենին պապին էլ մեզ պես մանուկ է եղել` դպրոց գնացել, հինգեր ստացել...

Ես միշտ ուզեցել եմ, որ Աշոտյանը հասկանա, որ էն փաստը, որ իր՝ ՀՀ կրթության ու գիտության նախարարի երեխայի՝ ԱՅԲ  դպրոց հաճախելը մի մեեեծ ու յուղոտ երկուս է Աշոտյան-նախարարի օրագրում: Հասարակ ծնողի համար ցանկությունը, որ իր երեխան Հայաստանի խարխուլ կրթական համակարգի պայմաններում նորմալ հայեցի կրթություն ստանա, նորմալ է: ՀՀ Կրթության ու գիտության նախարարի համար՝ խայտառակություն:

Եթե ինքը՝ որպես նախարար, լավը լիներ, իսկ իր՝ ամեն օր գովերգած կուսակցակառավարությունը՝ ճիշտ, իր երեխաները կկարողանային լինել ցանկացած ՀՀ պետական, թեկուզ ամենածայրամասային ու ամենափոքր դպրոցի աշակերտ:

Իսկ հիմա կուզեի, որ Աշոտյանը պարզապես էդ երեխու հետ մի հատ սելֆի անի, ու նոր նախապատրաստվի ԱԺ հաջորդ քառօրյայի իր մենահամերգին:

Իսկ նորանշանակ վարչապետին էլ ի՞նչ ասես:

Լենին պապին էլ մեզ պես մանուկ է եղել
դպրոց գնացել, հինգեր ստացել, և այլն...

 

Աղբյուր` Նոնի Նո բլոգ

 


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին