▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեգիտիմության պայմաններում մի հզոր հարվածով կպայթեցվեր Ադրբեջան-Թուրքիա գազամազութային այս տանդեմը

Լեգիտիմության պայմաններում մի հզոր հարվածով կպայթեցվեր՝ ադրբեջան-թուրքիա գազամազութային ու զուտ թուրքական այս տանդեմը, բայց մեր «ֆուտբոլային» չարչարկված դիվանագիտությունը, հանկարծ, խաղագնդակ չդարձնեն գերհզոր ու իրենց դաշնակից ՆԱՏՈ-ի ամենակարող ձեռքերում... Մեր հզոր «բարեկամ» ռազմական դաշնակից Ռուսաստանն էլ հո մեռած է ու թաղված չէ՝ պատրաստվելով արդեն «ատոմային հարվածներ հասցնել սահմանակից մերձբալթյան երկրներին»... Մնում է ապավինել միմիայն արեւմտյան ժողովրդավարության արդարամտությանն, որի վրա փոքրիշատե հենվում է աշխարհի դեռեւս չմեռած իրավականությունն եւ որի դեպքում միգուցե Հայաստանը կկարողանա լիարժեք պոկվել Եվրասիական տնտեսական միություն կոչեցյալ՝ չեղած այդ մաքսային միության ճիրաններից ու հայտնվի քաղաքակրթական զարկերակ խաչմերուկում՝ իր բնական դիրքում... Հուսանք: Բայց` SS-ը ի վիճակի՞ է արթնանալ թմրախտից: Հազար պակասություն ու հազար երանություն է դրված արդարադատության կշեռքի զույգ նժարներին, նրանցից որը՞ կհաղթանակի...

Երվանդ Ալեքսանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին