▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավ տեղ է Ստեփանակերտը, երևանցի չկա՝ կարելի է հանգստանալ

Արցախում գտնվող դերասան Հովհաննես Ազոյանը հումորային գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում.

 «Լավ տեղ է Ստեփանակերտը... մի հատ Երևանցի չկա... կարելի է հանգստանալ))))»: 

Ինձ այս գրառումը հիշեցրեց հայտնի անեկդոտը, երբ Առաջին տիկինի նախագահին ասում է. «Այ մարդ, բոլորը գնում են  երկրից՝ դրսում ապրելու, արի մենք էլ  գնանք...»:

Նախագահն էլ պատասխանում է. «Այ կնիկ, մենք գնանք, ախր, բոլորը հետ կգան...»:

Իրականում, կարևոր չէ, թե իմ հիշած անեկդոտը ում մասին է, չնայած Հովհաննես Ազոյանի հումորային գրառման տակ էլ լավ էլ քաղաքականացված մեկնաբանությունները, բայց ինձ այս  մեկը դուր եկավ, որ, վստահ եմ, նույնպես հումորով է գրված.  

«Երևանն էլ է լավ տեղ ու կարելի է հանգստանալ, եթե մի հատ ղարաբաղցի չլինի, հը՞...»

 

Ա. Մաթևոսյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին