▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լաս Վեգասում կրակել են Արմեն Ջիգարխանյանի որդու վրա

Լաս Վեգասի կենտրոնում ավտոմեքենայից կրակել են դերասան Արմեն Ջիգարխանյանի որդու վրա, հայտնում է Mash Տելեգամ-ալիքը։

«58-ամյա Ստեփան Ջիգարխանյանի խոսքով՝ ինքը տուն էր վերադառնում և պատահաբար հայտնվել է տեղի ավազակախմբերի միջև տեղի ունեցող բախման մեջ, որի ներկայացուցիչներից մեկը կրակել է նրան անմիջապես մեքենայից՝ շարժման ընթացքում։ Առաջին փամփուշտը անցել է կողքով, երկրորդը՝ սահել գլխի վրայով, բարեբախտաբար, առանց լուրջ վնասի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ստեփան Ջիգարխանյանը դիմել է բժիշկներին, բուժօգնություն ստացել:

Նշենք՝ Ստեփան Ջիգարխանյանը դերասան Արմեն Ջիգարխանյանի ազգանունն է կրում, քանի որ վերջինս որդեգրել է նրան:

Իրականում Ստեփանը դերասանուհի Տատյանա Վլասովայի և թատրոնի ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի որդին է:  1967 թվականին Վլասովան ամուսնացել է դերասան Արմեն Ջիգարխանյանի հետ, որն էլ որդեգրել է կնոջ որդուն և տվել իր ազգանունն ու հայրանունը։

Նրանք տարիներ շարունակ վատ փոխհարաբերություննե են ունեցել, Ստեփանը տարված է եղել մոլախաղերով: 

Նա հայտնի դարձավ այն բանից հետո, երբ իր խորթ հայրը՝ Արմեն Ջիգարխանյանը, ամուսնալուծվեցը երիտասարդ կնոջից՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից: Այդ ժամանակ հայր ու որդի Ջիգարխանյանները հաշտվել են:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին