▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լաս Վեգասում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան է տեղադրվելու

Հայ-ամերիկյան մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ ԱՄՆ-ում` Լաս Վեգաս քաղաքում, Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան է տեղադրվելու,-գրում  է Nouvelle D'Arménie-ն՝ վկայակոչելով Հալեպի «Գանձասար» թերթը:

Հենց հայ-ամերիկյան մշակութային կենտրոնն էլ ստանձնելու է հուշարձանի ֆինանսավորումը, ինչպես նաև անվտանգությունը, որի համար պահանջվելու 200 000 դոլար:

Լաս Վեգասի քաղաքային խորհուրդը տվել է իր համաձայնությունը: Հուշարձանը տեղադրվելու Սանսեթ զբոսայգում՝ Լաս Վեգասի 57 000 քառակուսի մետր տարածքով ամենամեծ զբոսայգիներից մեկում:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին