Վիշտս, անձնական ցավս անասելի մեծ է: Կյանքից հեռացել է քեռիս՝ Հրաչը: Բայց վստահ եմ՝ շատերդ եք ցավում, որովհետև Հրաչ Գալստյանի միտքը, խոսքը դեռ երկար կհիշվեն՝ որպես ճշմարիտ քաղաքագիտություն, հրապարակախոսություն, որի մեջ տեղ չկար կոնյուկտուրայի ու կեղծիքի համար: Քեռիս ինձ համար ճշմարիտ մտավորականի մարմնացում էր ու կմնա այդպիսին: Սա այն դեպքն է, որ լռությունս ավելի խոսուն է...