▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կյանքից անժամանակ հեռացել է Մարիա Տերտերյանը

Կյանքից անժամանակ հեռացել է դաշնակահարուհի Մարիա Տերտերյանը․ նա աշխարհահռչակ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի թոռնուհին է։ Ապրում էր Էկվադորում,  ղեկավարում էր «Ավետ Տերտերյան» մշակութային հիմնադրամը։

«Մաշա ջան, թող հոգիդ խաղաղ լինի:
Գոնե այն աշխարհում:
Միշտ կհիշենք քեզ:
Հանգչի՛ր խաղաղությամբ, տաղանդավոր, նուրբ ու գեղեցիկ հոգի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

Ըստ տեղեկությունների՝ մահվան պատճառը վիրուսային մենինգիտն է եղել։ Նա վերջին 3 շաբաթում եղել է Էկվադորի հիվանդանոցներից մեկում` կոմայի մեջ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին