Նախօրեին՝ Հալեպի Նոր գյուղ հայաշատ շրջանում կրկին ռումբեր են պայթել: Այս մասին տեղեկացնում է yerakouyn.com-ը՝ վկայակոչելով «Բերիո Նյուզ»-ը:
Ռումբերից մեկն ընկել է կեսօրին՝ Կիլիկիա շենքի մոտակայքում, որին զոհ են գնացել մի արաբ կին և իր թոռնիկը: Կան նաև մեծ թվով վիրավորներ: Նրանց վիճակը կայուն է:
Պայթյուն է տեղի ունեցել նաև Սահակյան վարժարանի տարածքում,սակայն, բարեբախտաբար լուրջ վնասներ չեն արձանագրվել: