Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» առաջատար ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդույի ընկերուհին` մոդել Իրինա Շեյքը, ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել իր մոր լուսանկարը, գրելով, որ վերջինս հունվարի 4-ին Ռաբոչի գյուղի «У Степы» կոչվող շոգեբաղնիքում ընկել և 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ է ստացել:
Մոդելի խոսքերով` շոգեբաղնիքն աշխատում էր ապօրինի, սակայն սեփականատերը չի ընդունում իր հանցանքը: