▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կրեմլի «բարձրությունից» թքած ունեն բնակիչների վրա»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ո՞վ է խանգարում հայազգի բնակիչներին ապրել` տարաբնույթ օպերատորնե՞րը, թե՞ Փաշինյան Նիկոլը:
Երեկ հերթական անգամ, առանց որևէ բացատրության, շուրջ 20 ժամով հոսանքազրկվեցինք: Ռուսական «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի 180 հեռախոսահարն անհասանելի էր: Չնայած աշխատանքային օր ու ժամի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Շենգավիթ և Մալաթիա վարչական շրջանների սպասարկման գրասենյակը ժամը 14:00-ից (միգուցե առավոտվանից) փակ էր: Բնակիչների հույսը բացառապես Աստծո «Եղիցի լույսն էր»:
Նույն իրավիճակը պարբերաբար կրկնվում է ջրի, գազի, բջջային և ինտերնետ օպերատորների, տարաբնույթ ավիաընկերությունների, հասարակական տրանսպորտի, երկաթուղու և այլնի պարագայում:
Հայաստանում որևէ ոլորտ կարգավորող հայաստանյան օպերատոր գրեթե չկա: Մեկ-երկու բացառությամբ, բոլոր ոլորտները ռուսական ընկերություններն են սպասարկում: Այժմ, պատկերացրեք, որ Մոսկվայում կամ, նույնիսկ` Սիկտիվկարում, ԱՌԱՆՑ ԲԱՑԱՏՐՈւԹՅԱՆ թեկուզ մեկ բնակելի շենք 20 ժամով հոսանքազրկվի: Նման հեռանկարին չեմ հավատում: Գոնե կասեն, որ Ուկրաինայի պատճառով է: Իսկ Հայաստանում ռուսական օպերատորները ոչինչ էլ չեն ասում` Կրեմլի «բարձրությունից» թքած ունեն բնակիչների վրա: Սրանք Հայաստան խոպան են եկել, հետևաբար` որևէ մեկին հաշվետու չեն:
Եվ, քանի որ Հայաստանում ազգային իշխանություն էլ չկա, ապա սրանք լրիվ բեզատչոտնիկ են: Սակայն ...
Արդեն երկար ժամանակ է, ինչ «Վեոլիա Ջուր» չգիտեմինչի խայտառակ գործունեության դեմ իմ բողոքներն եմ հասցեագրում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությանը և նախագահ Մակրոնին: Ենթադրում եմ` ինչ-որ օգուտ կա:
Այսուհետ, որոշել եմ ռուսական օպերատորների նույնքան խայտառակ գործունեության դեմ բողոքներս ուղղել Հայաստանում Ռուսաստանի դեսպանությանն ու Պուտին Վլադիմիրին: Եվ, քանի որ ռուսական պաշտոնյաներից ֆեյսբուքյան էջ ունի միայն Զախարովա Մարիան, ապա ստիպված իրեն կդիմեմ: Այլ տարբերակ չկա, քանզի համոզվել եմ, որ Հայաստանում իշխանություն այլևս չկա»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին