168.am-ը գրում է. Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը կայքի հետ զրույցում ասաց, որ Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցներից հետո իրենց մոտ են տեղափոխվել 5 վիրավոր քաղաքացիներ, որոնցից 3-ն այս պահին վիրահատարանում են, իսկ մյուս երկուսին քիչ հետո կվիրահատեն։ Նրանց կյանքին, ըստ բժշկի, վտանգ չի սպառնում։ Վիրավորվածներից ոմանք անցորդներ են եղել, մեկը՝ Վերանսաժի վաճառող: Վիրավորներից 4-ին շտապօգնության մեքենայով են տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ մեկը՝ ինքն է եկել տաքսիով։ Վիրավորների ընդհանուր վիճակը միջին ծանրության է և բոլորի մոտ ստորին վերջույթների հրազենային վնասվածք է։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում