▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ են հնչել Երևանում

Այսօր՝ օգոստոսի 4-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ա. Ավետիսյան փողոցի 70 շենքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ, կա վիրավոր։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նշված շենքի բնակարաններից մեկում ժամը 00:30-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ 56-ամյա Գագիկ Աղաբաբյանի և 46-ամյա Կարեն Թումանյանի միջև, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ապա Կ. Թումանյանն իր մոտ պահվող ապօրինի ատրճանակից 2 կրակոց է արձակել Կ. Աղաբաբյանի ուղղությամբ, որից մեկը կպել է նրա ձախ ոտնաթաթին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վիրավորը «պոլիտրավմա հարցակնաով» և «ձախ ոտնաթաթի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «մարմնական վնասվածք՝ հրազենի գործադրմամբ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին